Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ

Հուլիս 06,2021 19:30

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գասպարյանների ընտանիքին` ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դուդուկահար և կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա հայ երաժշտարվեստի զարգացման և հանրահռչակման գործում իր մեծագույն ներդրումն ունեցած՝ լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան մասին:

Հատկապես Վարպետի շնորհիվ հայկական ծիրանափողը նվաճեց համաշխարհային նոր բեմեր ու էկրաններ՝ հպարտության և ոգևորության բազում անկրկնելի պահեր պարգևելով ինչպես աշխարհասփյուռ հայությանը, այնպես էլ միլիոնավոր երաժշտասերների` աշխարհի տարբեր ծայրերում:

Ես ևս ուրախ եմ, որ առիթ եմ ունեցել Ջիվան Գասպարյանի կյանքի օրոք վայելելու նրա բարձրարվեստ կատարումները և պետության կողմից գնահատելու անվանի երաժշտի ու կոմպոզիտորի մեծ վաստակը: Ջերմությամբ եմ հիշում մեր բոլոր հանդիպումներն ու զրույցները:

Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Գասպարյանների ընտանիքին, Ջիվան Գասպարյանի արվեստի միլիոնավոր երկրպագուներին և մեր ամբողջ ժողովրդին՝ այս մեծ կորստի կապակցությամբ»:

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031