Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մտածում են, որ Գրիգորի Խաչատուրովը մի կորպուսը կբերի ՀՀ եւ հեղաշրջում կանի, ուրեմն թող նրան պաշտոնի նշանակեն ԳՇ-ում»․ Վարդանով

Հուլիս 08,2021 17:00

«Երբ հակառակորդը մտնում է քո տարածք, չկրակելու վերաբերյալ ցանկացած հրաման հանցավոր է։ Կան օրենքներ, պարտականություններ, որոնք զինվորն ունի։ Այդ պարտականությունների մեջ երկու կարեւոր հանգամանք կա՝ պահպանել եւ պաշտպանել։ Զինվորը պահպանում է, իսկ երբ գալիս է պահը պաշտպանելու, դրա փոխարեն զեկուցում է եւ սպասում հրամանի։ Սա աբսուրդ է»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Ողջ մնալու արվեստ» հասարակական կազմակերպության ղեկավար, ազատամարտիկ Վովա Վարդանովը՝ անդրադառնալով այն փաստին, որ մայիսից ադրբեջանական զորքը խախտել է ՀՀ սահմանը։

«Ռազմական գործն օպերատիվ է եւ ամեն ինչ չէ, որ վերադասի վրա պետք է թողնել։ Պետք է կատարել պարտավորությունը եւ զեկուցել վերադասին, որ այն կատարված է։ Բայց հիմա ունենք այն, որ մտել են մեր սահման»,-փաստեց Վովա Վարդանովը։

«Եթե լեյտենանտի հրամանը չի համընկնում օրենքի հետ, ապա դա հանցավոր է։ Օրենքի գերակայությունը միայն հասարակական կյանքում չէ, այլեւ բանակում։ Ըստ օրենքի՝ սահմանը խախտածը պետք է հետ մղվի կամ ոչնչացվի։ Հիմա քանի որ հակառակորդը մեր տարածքում է, կա զինադադար, կան ռուս խաղաղապահներ, եւ այս իրավիճակում պետք է պահենք այն, ինչ տրված է որպես դիրք։ Զորամասեր կան, որոնք ընկճված չեն, որոնք ծեծել են թուրքին եւ կրակում են։ Զորամասեր էլ կան, որոնք ընկճված են, եւ նման հարցերը քաղաքականացնելը հիմարություն է»,-նշեց Վարդանովը։

Անդրադառնալով Գրիգորի Խաչատուրովի՝ երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատմանը՝ Վովա Վարդանովը հետեւյալ համոզմունքը հայտնեց․ «Նրան գլխավոր շտաբում պարտադիր պետք է պաշտոն տան, որովհետեւ իր մակարդակի գեներալներն այսօր ՀՀ-ում մի քանիսն են։ Նման մասնագետներին դեն գցելն աբսուրդ է։ Ես նրան կնշանակեի ԳՇ պետի առաջին տեղակալ, որովհետեւ նա իր գիտելիքները Յուրի Խաչատուրովի օգնությամբ է ստացել, ունի լավ կրթություն որպես հրամանատար եւ զորավար։ Իր իսկական տեղը ԳՇ-ն է։ Եթե մտածում են, որ նա մի օր մի կորպուսը կբերի ՀՀ եւ հեղաշրջում կանի, ուրեմն նշանակեք պաշտոնի ԳՇ-ում։ Նա այդ դեպքում չի կարող զորք ղեկավարելով՝ հեղաշրջում անել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031