Լրահոս
Օրվա լրահոսը

«Արման Բաբաջանյանը տեսակցեց ահաբեկիչ Նաիրի Հունանյանին, իսկ համայնքապետին տեսակցել չի կարելի»․ Աննա Գրիգորյան

Հուլիս 23,2021 19:01

«Սա քաղաքական հետապնդում է։ Սյունիքից նոր հնարավոր զիջումների ֆոնին պետք է ընդդիմախոս համայնքապետերին մեկուսացնեն ու նրանց փոխարեն կարգեն իրենց խամաճիկային համայնքապետերին, որոնք ոչ մի բան չեն անի, եթե Սյունիքից հերթական զիջումները լինեն»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Երեւանի կենտրոնում՝ հյուսիսային պողոտայում, այսօր ստորագրահավաք է՝ Սյունիքի կալանավորված համայքնապետերի ազատման պահանջով։

Աննա Գրիգորյանը շեշտեց․ «Գործող պատգամավոր եմ, սակայն ինձ համար փակ է նրանց տեսակցելու հնարավորությունը։ Ի՞նչ են արել նրանք, որ անգամ ԱԺ պատգամավորը, որը պաշտոնյա է, չի կարող տեսակցել։ Ընդ որում, ժամանակին պատգամավոր Արման Բաբաջանյանը տեսակցեց  Նաիրի Հունանյանին։ Այսինքն, պատգամավորը կարողանում է տեսակցել ահաբեկիչ Նաիրի Հունանյանին, իսկ համայնքապետին տեսնել չի կարելի։ Սա աբսուրդ է եւ ունի բացառապես քաղաքական ենթատեքստ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031