Լրահոս
Օրվա լրահոսը

«Պիտի հիմար լինի այդ մարդը, որ մտածի՝ օբյեկտներ էին աշխատում Քարվաճառում». Գագիկ Մելքոնյան

Օգոստոս 04,2021 22:00

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը դատի է տվել ՊՆ նախկին փոխնախարար, ՔՊ խմբակցության ներկայիս պատգամավոր Գագիկ Մելքոնյանին: Վերջինս Հանրայինի եթերում հայտարարել էր՝ «Վանեցյանը գնաց ու փախավ։ Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքերը հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած լիքը զենքեր կային, հավաքեցին բերեցին Հայաստան։ Իրանց նպատակը գնալ զենք բերելն էր»։

Ի պատասխան՝ Գագիկ Մելքոնյան ասել էր, որ խնդիր չունի, կհանդիպեն դատարանում, բայց ինքը ընդհանուր է ասել ու մի պահ հիշատակել Վանեցյանին:

Այսօր Aravot.am-ը Գագիկ Մելքոնյանից հետաքրքրվեց՝ դուք ձեր խոսքերից հիմա հե՞տ եք կանգնում, թե՞ պնդելու եք ձեր ասածն ու գնալու եք դատարան: Նա պատասխանեց. «Ոչ, ես սպասում եմ դատարանին, որ ծանուցագիր գա, գնանք դատարան, մեր հարցերը դատարանում լուծենք»:

Aravot.am-ի «Կարմիր գիծ» հաղորդման ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասել էր. «Ովքեր ճանաչել են Գագիկ Մելքոնյանին մինչեւ 2008-ը, կասեն՝ ով է եղել Գագիկ Մելքոնյանը բանակում եւ ինչ քաջագործություններ է արել պաշտոնում: Դրա մեջ մեծ ինտրիգ կա…» Ինչ վերաբերում է պատերազմից դաշտից Վանեցանի փախչելու հայտարարությանը՝ Աբրահամյանը հակադարձել էր. «Բա որտե՞ղ է եղել Գագիկ Մելքոնյանը՝ Քարվաճառի տարբեր մարդկանց օբյեկտներո՞ւմ»:

Հարցին՝ ընդդիմադիրներն այսպիսի դիտարկում ունեն, այս մասին ի՞նչ ասելիք ունեք՝ Մելքոնյանը պատասխանեց. «Ի՞նչ պիտի ասեմ, այդ մարդիկ առնվազն…պիտի հիմար լինի այդ մարդը, որ մտածի՝ օբյեկտներ էին աշխատում Քարվաճառում»:

Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանն էլ ասում էր, որ Գագիկ Մելքոնյանը բիզնեսմեն է, որը համազգեստի մեջ է՝ դատարանում կամ բանտում լինելու փոխարեն: Նա պատասխանեց. «Ես բիզնեսմեն չեմ, ոչ մի բիզնես չունեմ եւ այսօր պատգամավոր եմ»: Ճշտեցինք՝ հավատարմագրային կառավարմա՞ն եք հանձնել, որ չունեք՝  նա վստահեցրեց, որ ոչ:

Հարցին՝ ահազանգ կա, որ 44-օրյա պատերազմի մասնակիցներից արժանիները չեն ստացել մեդալներ, կոչումներ, այդպիսի կարծիքներ կան նաեւ արցախյան առաջին պատերազմի հետ կապված, որ արժանիները չեն գնահատվել, դուք ի՞նչ գնահատական ունեք՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Սրանից առաջ Արցախյան պատերազմից շատ մարդիկ կան, որ անտեսվել են, շատ մարդիկ կան, որ ցույց են տվել, թե իրանք հերոսներ են, մասնակից են եղել ու կան մարդիկ, որոնք շատ են օգտվել պատերազմից հետո՝ իրենց ցույց տալով, տարբեր ձեւերով կարողացել են մոտենալ, վերաբերմունք ցույց տալ ու օգտվել են ամեն ինչից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031