Լրահոս
Օրվա լրահոսը

«Խայտառակ դեպք է խոսքի ազատության տեսանկյունից, երբ արգելվում է Panorama.am-ի ֆոտոլրագրող Լիլիան Գալստյանի մուտքն ԱԺ»․ Մանուկյան

Օգոստոս 06,2021 10:22

ԱԺ նախագահության որոշմամբ՝ խորհրդարանում հավատարմագրված լրագրողները զրկված են ազատ տեղաշարժի, լուսաբանման լիարժեք հնարավորությունից։ Այս մասին այսօր խորհրդարանի լիագումար նիստում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Սահմանափակումները տեղին չեն եւ խանգարում են հանրության՝ լիակատար տեղեկատվություն ստանալու իրավունքին։ Խայտառակ դեպք է խոսքի ազատության տեսանկյունից, երբ երեկ արգելվեց Panorama.am-ի ֆոտոլրագրող Լիլիան Գալստյանի մուտքն ԱԺ»,-հավելեց Գեղամ Մանուկյանը։

Նա հիշեցրեց, որ ՄԻՊ-ն իր հայտարարությամբ մանրամասն ներկայացրել է լրագրողներին առնչվող խնդրի էությունը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031