Լրահոս
Օրվա լրահոսը

Քասախ գետի հունը և տարածքը մաքրվել են կոշտ կենցաղային թափոններից և կուտակված աղբից

Օգոստոս 07,2021 17:03

Ինչպես նախապես հայտարարվել էր, այսօր՝ օգոստոսի 7-ին Արմավիրի մարզում՝ Քասախ գետի գետահովտում մաքրման աշխատանքներ են կազմակերպվել։

Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը հարակից համայնքների բնակիչների հետ համատեղ Քասախ գետի հունը և տարածքը մաքրել են կոշտ կենցաղային թափոններից և կուտակված աղբից։

Միջոցառմանը մասնակցել է նաև շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ում խոսքով նմանատիպ միջոցառումները միտված են քաղաքացիական բարձր գիտակցության օրինակ դառնալ իրենց միջավայրի նկատմամբ անտարբեր շատ քաղաքացիների համար։

«Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ նման միջոցառումները կրելու են պարբերական բնույթ։ Դրանց նպատակն է մոբիլիզացնել Հայաստանի Հանրապետության բնակիչներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, գործարար շրջանակներին և հասարակական կազմակերպություններին` մասնակից դառնալու շրջակա միջավայրը մաքուր պահելու շնորհակալ գործին և մաքրելու Հայաստանն աղբից ու կանխելու դրա հետագա կուտակումները աղբահանության համար չնախատեսված վայրերում,-նշել է նախարարի տեղակալը և հույս հայտնել, որ հաջորդ նմանատիպ միջոցառումը համայնքային ավելի լայն ներգրավվածություն կունենա,-յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի սեփական պատասխանատվությունն իր համայնքի տարածքում գտնվող բնության հուշարձանների նկատմամբ»։

Միջոցառման ավարտին հավաքված աղբը մեքենաների միջոցով տեղափոխվել է դրա համար նախատեսված վայրեր։
Սիրելի՛ քաղաքացիներ, մաքուր պահենք բնությունը և շրջակա միջավայրը։

ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031