Լրահոս
Կրկին արծաթե մեդալ
Օրվա լրահոսը

«Արցախի ճանաչման ջանքերը պետք է ակտիվացվեն». Արթուր Թովմասյան

Օգոստոս 19,2021 13:36 Share

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 19-ին հանդիպել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության մի խումբ անդամների հետ: Քննարկվել են Արցախի կարգավիճակին, տարածաշրջանային մարտահրավերներին առնչվող հարցեր:

Խորհրդարանի ղեկավարը շեշտել է, որ առկա իրողություններում կուսակցական շահը պետք է ստորադասվի համազգային նպատակներին: Նույն միտքը Արթուր Թովմասյանը նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանն է ընդգծել:

«Արցախի ճանաչման ջանքերը պետք է  ակտիվացվեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների վերականգնումը Արցախի համար միակ ընդունելի տարբերակն է», – շեշտել է խորհրդարանի ղեկավարը:

Հանդիպմանը քննարկվել են նաև միջխորհրդարանական կապերի զարգացմանն ուղղված հարցեր:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել