Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի «Երից Մանկանց» վանքի հարակից անտառածածկ հատվածում հրդեհ է բռնկվել

Օգոստոս 19,2021 14:32 Share
Աջակցեք aravot.am-ին

Օգոստոսի 18-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Տոնաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող «Երից Մանկանց» վանքի հարակից անտառածածկ հատվածում բռնկված հրդեհը շարունակվում է:

Մարտակերտի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները երկու մարտական հաշվարկով մեկնել են կանչի վայր և աշխատել ամբողջ օրվա ընթացքում: Սակայն, կրակն արագորեն տարածվել է ուղեկցվող քամու ուժգնացման պատճառով:

Հաշվի առնելով վտանգի լրջությունը, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ և ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ խումբ՝ շուրջ 40 հրշեջ փրկարարով:

Շարունակվող հրդեհը մարելու նպատակով այսօր առավոտյան ժամը 7:00-ից հրդեհաշիջման աշխատանքներին ընդգրկվել են ծառայության փրկարար ուժերի վարչության և Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջները, ինչպես նաև Մարտակերտի շրջվարչակազմի ռեսուրսները:

Աշխատանքը տեղում ղեկավարում է ԱԻՊԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրումյանը:

Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել