Լրահոս
Օրվա լրահոսը

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Եվրոպայի չեմպիոնն է

Օգոստոս 20,2021 22:00

Հայաստանի կանանց շախմատի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Յասսիում այսօր ավարտված Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Էլինան եզրափակիչ տուրում պարտության մատնեց էստոնուհի Մաի Նարվային  եւ 9,0 միավորով անհասանելի դարձավ բոլոր մրցակիցների համար:

Գերազանց մասնակցություն ունեցավ նաեւ կանանց գրոսմայստեր Աննա Սարգսյանը, որը 7,5 միավորով  պայքարն ավարտեց 5-րդ հորիզոնականում, ինչը նաեւ նրան  որպես Եվրոպայի առաջնության 10 ուժեղագույնների մեջ տեղ զբաղեցրած շախմատիստ Աշխարհի գավաթում հանդես գալու իրավունք ստացավ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031