Լրահոս
Օրվա լրահոսը

Թորոս գյուղի անտառային գոտում հատվել է 268 սոճի․ հարուցվել է քրեական գործ

Սեպտեմբեր 01,2021 20:20

Մեր տեղեկություններով, Շիրակի մարզի Թորոս գյուղի անտառային գոտու թիվ 1 պահաբաժնում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ծառահատման դեպքեր։ Պարզվել է, որ 268 հատ սոճի տեսակի ծառ է հատվել, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Անտառային գոտին, ըստ քրգործի նյութերի, գտնվել է «Հայանտառ» ՊՈԱԿ Գյումրիի մասնաճյուղի Աշոցքի պահաբաժնի անտառապահ Հ․Մ․-ի հսկողության տակ, նրա աշխատանքային պարտականությունների մեջ են մտել կանխարգելիչ միջոցառումներ իրականացումն ու ապօրինի անտառահատումների հսկողությունը, անասունների արածեցման խախտումների արձանագրումը։

Քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ անտառապահը 1-3 քառակուսիններում պահպանություն չի իրականացրել։ Նա բացատրություն և ցուցմունք է տվել՝ նշելով, որ մայիսի 12-ին ստուգման ժամանակ հայտնաբերված թվով 268 հատ «սոճի» տեսակի ծառերի հատման վերաբերյալ որևէ տեղեկություն չունի, ինչպես նաև ընդունել է, որ թերացել է պարտականությունների կատարման մեջ:

ՀՀ ՔԿ Շիրակի մազի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930