Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում գրեթե բոլոր դպրոցները դիմել են մարզպետարան՝ տեղեկացնելով, որ կկարողանան լիարժեք կազմակերպել սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային պայմանները

Սեպտեմբեր 01,2021 22:03

Լոռու մարզում սեպտեմբերի 1-ի տվյալներով  2540 երեխա այս տարի առաջին անգամ ոտք դրեց դպրոց: Ինչպես գիտենք երեխաների գրանցումը կատարվում էր օնլայն տարբերակ: Իսկ շատ ծնողներ դժգոհում էին, որ երեխային չեն կարողանում գրանցել իրենց ցանկացած դպրոցում՝ տեղ չլինելու պատճառով. «Որքան կրթություն ստանալու իրավունքն է առաջնային, այնքան էլ երեխայի առողջությունն է առաջնային: Դպրոցներն ունեն լիցենզիայով սահմանված տեղեր եւ դպրոցներում ընդունելությունն իրականացվում է լիցենզիայով սահմանված այդ տեղերով: Նախկին տարիներին, քան որ էլեկտրոնային հարթակով չի իրականացվել, մեծամասամբ ծնողի դիմումի հիման վրա ընդունվել է երեխան:

Հիմա ամեն ինչն էլեկտրոնային հարթակի միջոցով է իրականացվում եւ վերահսկման մեխանիզմներն էլ ավելի տեսանելի են դառնում; Դա նաեւ երեխաների շահերից է բխում, քանի որ կա օդի քանակ, ներքին հեռավորության նորմեր, որ պետք են անպայման պահպանվեն: Որոշ դեպքերում մոտակա դպրոցների հետ խոսում ենք, որ տեսնենք որտեղ կան տեղեր, ծնողներին ուղղորդում ենք, որպեսզի երեխաներին այդ դպրոցներն ընդունեն»,- մեզ հետ զրույցում ասաց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը:

Վարչության պետի տեղակալի խոսքով՝ հիմնականում ծանրաբեռնված են քաղաքի կենտրոնում գործող  դպրոցները: Արփինե Մատինյանը միաժամանակ նշեց նաեւ, որ նախորդ ուսումնական տարվանից սկսած մի քանի դպրոցներ հնարավորություն ունեցած ավելացնել սահմանային տեղերը. «Խնդիրը որոշ չափով կարգավորվեց: Այս տարի շատ ավելի թեթեւ էր, վերջնական լուծված չէ, բայց նախորդ տարիների նման խնդիրներն այդքան շատ չէին»:

Ինչպես գիտենք այս ուսումնական տարում 1 մ հեռավորության պահպանման անհրաժեշտություն այլեւս չկա: Նախորդ ուսումնական տարում դպրոցներում կատարված ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ կան շատ մեծ դպրոցներ, որտեղ կոռոնավիրուսով պայմանավորված հեռավար կրթության չեն անցել եւ հակառակը՝ կան փոքր դպրոցներ, որոնք ունեցել են մետրի պահպանումը, սակայն վարակի տարածումը մեծ է եղել: Արդյունքում առողջապահության նախարարի հրամանով դուրս է եկել 1 մ հեռավորության պահպանման պահանջը. «Այն դպրոցները, որոնք իրենց վրա պատասխանատվություն են վերցնում, որ կկարողանան սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային պայմանները լիարժեք կազմակերպել, գրություններն ուղարկում են մարզպետարան, մենք հավաքում ենք ամփոփում ուղարկում կրթության պետական կառավարման լիազոր մարմին: Այսինքն, անկախ աշակերտների թվից, որ դպրոցները կդիմեն եւ կկարողանան բոլոր նորմատիվ պահանջներն ապահովել, նրանք դասապրոցեսը կիրականացնեն մեկ խմբով»,- ասաց Արփինե Մատինյանը, եւս մեկ անգամ հիշեցնելով, որ բացի այդ նախարարի մեկ այլ հրամանի համաձայն ուսուցիչները, ինչպես նաեւ դպրոցի խոհանոցի աշխատակիցները կա՛մ պետք է պարտադիր պատվաստվեն, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն թեստի արդյունքները. «Մարզի ուսուցիչների հիմնական մասը պատվաստվել է եւ փառք Աստծո որեւէ բացասական երեւույթներ չունենք»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930