Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Անդրադարձել են աշխատանքնային օրենսգրքում նախատեսվող օրենսդրական փոփոխություններին, ժողովրդագրական սպառնալիքներին. հանդիպում Արկադի Տեր-Թադևոսյանի անվան քաղաքացիական խորհրդի անդամների հետ

Սեպտեմբեր 30,2021 13:34 Share

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Թադեւոս Ավետիսյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել են «Արկադի Տեր-Թադեւոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամների հետ:

Հասարակական կազմակերպության նախագահ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը ներկայացրել է նորաստեղծ կազմակերպության գործունեության ընդհանուր նկարագիրը, ծրագրերը, հիմնադրույթներն ու որդեգրած սկզբունքները՝ կարեւորելով միաբանվելու գաղափարը:

Հերիքնազ Տիգրանյանը շնորհակալություն է հայտնել բազմաշերտ եւ բազմախնդիր սոցիալական ապահովության ոլորտում համագործակցության առաջարկության համար:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ աշխատանքնային օրենսգրքում նախատեսվող օրենսդրական փոփոխություններին, երիտասարդների զբաղվածության հարցերին, կրթություն-աշխատաշուկա հարաբերություններին, ժողովրդագրական սպառնալիքներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել քննարկումներ ոլորտային մի շարք օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել