Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՔՊ-ական երկու պատգամավորներ դատարանի առաջ են՝ Դավիթ Տոնոյանին աջակցելու

Սեպտեմբեր 30,2021 17:22

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց է քիչ առաջ եկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ սոցցանցում հայտնի որպես «Նավակ ճոճող»։ Այստեղ շուտով քննվելու է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է Վիլեն Գաբրիելյանը եկել։ Նա ասաց, որ աջակցելու նպատակով։ «Ես համոզված եմ, որ պարոն Տոնոյանն անմեղ է, բայց, այնուամենայնիվ, տեղի են ունենում քննչական գործողություններ, թող ընթացքը ցույց տա։ Ես նրան շատ լավ ճանաչում եմ եւ վստահ եմ, որ որեւէ կոռուպցիոն գործարքում չի կարող ներգրավված լինել»,-նշեց պատգամավորը։ Նաեւ ասաց, որ այս գործով անցնող մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից տեղեկություն չունի։

Դատարանի դիմաց է նաեւ իշխող խմբակցության պատգամավորներից Քրիստինե Պողոսյանը, որը 2019թ․-ին Aravot.am-ի հետ զրույցում  բացատրել էր, թե ինչու է հեռախոսի էկրանին տեղադրել Դավիթ Տոնոյանի նկարը։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն այսօր հայտարարեց, որ ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում առանձնապես խոշոր չափերի՝  2,277,323,840 ՀՀ դրամ գումարի եւ հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են պաշտպանության  նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ զենքի մատակարար ընկերության հիմնադիր Դավիթ Գալստյանը(հայտնի որպես «Պատրոն Դավո»), որոնք մեղադրյալի կարգավիճակում են։ Այսօր ընթացքի մեջ է  նաեւ Դավիթ Գալստյանին կալանավորելու միջնորդության քննությունը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930