Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Քննության ընթացքում բոլորը կհամոզվեն, որ այս մեղադրանքները շինծու են»․ Աղվան Հովսեփյանի պաշտպան

Սեպտեմբեր 30,2021 18:25

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ նրա պաշտպանների բողոքն այս պահին քննվում է վերաքննիչ քրեական դատարանում։ «Պարոն Հովսեփյանին առաջադրված մեղադրանքներն իրականության հետ որեւէ աղերս չունեն։ Սա ուղղակի խոսքեր չեն։ Քննության ընթացքում բոլորը կհամոզվեն, որ այս մեղադրանքները շինծու են»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աղվան Հովսեփյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Նա նշեց՝ դատարանի որոշումը բողոքարկել են, որովհետեւ կարծում են, որ կալանավորումն իրավաչափ չի։ Փաստաբանի խոսքով՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ այս պահին չի կարող ասել, թե այս գործով ովքեր են ցուցմունք տվել․ «Բայց, միանշանակ, ներքին շատ դեֆեկտներ ունեն այդ ցուցմունքները։ Մենք մեր փաստարկներն ունենք, ուստի այսօր կներկայացնենք դատարանին։ Մեղադրանքի դրվագներից մեկը կաշառք ստանալն է, իսկ փաստական հանգամանքներից մեկն է այն, թե իբրեւ պարոն Հովսեփյանը, որն այդ ժամանակ հանդիսացել է գլխավոր դատախազ, բաժնետոմսի դիմաց հովանավորչություն է իրականացրել։

Բայց մեղադրանքի նկարագրական մասում չի երեւում, թե այդ հովանավորչությունն ինչպես է դրսեւորվել։ Անձինք չեն հարցաքննվել, օրինակ՝ այն քննիչներն ու դատախազները, որոնք կարող էին փաստել՝ պարոն Հովսեփյանն իսկապես հովանավորե՞լ է, թե ոչ։ Անձն ասում է, որ իրեն հովանավորել են, բայց չի ասում, թե ինչպես։ Շատ անլուրջ է այս մոտեցումը»։ Էրիկ Ալեքսանյանը նաեւ տեղեկացրեց, որ Աղվան Հովսեփյանն ունի առողջական խնդիրներ, այս պահին վիճակը կայուն է։ Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի սկզբին կալանավորվել էր։ Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազի եւ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում մասնակցել է մի շարք ՍՊԸ-ների կառավարմանը, նաեւ՝ ստացել 190.000.000 ՀՀ դրամ կաշառք, խարդախության եղանակով կատարել 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն, օրինականացրել է(փողերի լվացում) հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930