Լրահոս
Օրվա լրահոսը

Մալաթիա-Սեբաստիայում տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 6 դեպք

Հոկտեմբեր 05,2021 17:42 Share

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության փոխգործակցությամբ մշտադիտարկել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտը։

ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի Տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները շրջիկ կարգախմբերով և կանգառակետերում ուսումնասիրել են Մալաթիա-Սեբաստիայում ուղևորափոխադրում կատարող 35 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 6 դեպք, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Վերահսկողության շրջանակում ՔՏՀԱ տեսչական մարմնի Տրանսպորտի անվտանգության մասնագետների կողմից ուղևորների և ուղևորափոխադրողների շրջանում հակամաճարակային կանոնները պահպանելու վերաբերյալ բանավոր զգուշացումներ ու հիշեցումներ են արվել։

Հանրային տրանսպորտի աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի։

ՀՀ ՔՏՀԱ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել