Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոններում՝ դիմակով, հեռուստաեթերում՝ առանց դիմակ. պարետը նոր որոշում է կայացրել

Օգոստոս 18,2020 17:57

Պարետ Տիգրան Ավինյանն այսօր նոր որոշում է կայացրել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում տնտեսական գործունեության սահմանափակումների, ինչպես նաեւ դիմակ կրելու պայմանների վերաբերյալ:

Ըստ այդմ, դիմակ կրելը պարտադիր չէ, եթե հեռուստահաղորդավարները հեռուստահաղորդումների եւ հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ: Դիմակ կրելը պարտադիր չէ նաեւ հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետներ համար:

Նոր որոշման մեջ գրված է՝ դիմակ կրելը պարտադիր է բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում, բացառությամբ՝ մինչեւ 6 տարեկան երեխաների, քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք՝պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ: Դիմակի ոչ պարտադիր կրելու բացառություններից են՝ ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս, բացօթյա հանգստի նպատակով հատուկ առանձնացված վայրերում, հանգստյան գոտիներում եւ լողափներում, սարերում, անտառներում եւ նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ՝ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական եւ կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական եւ խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղեւորությունների եւ նման բնույթի այլ միջոցառումների մասնակցության դեպքում:

Անձը հաստատող փաստաթուղթը պարտադիր է բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելու դեպքում:

Հանրային սննդի օբյեկտներում դեռեւս արգելվում է նարգիլեի օգտագործումը եւ դրա մատուցումը հաճախորդներին:

Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովի ձեռքերի լվացման հնարավորություններով՝ հոսող տաք եւ սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

Ըստ պարետի նոր որոշման, թատերահամերգային կազմակերպությունները փորձերի եւ ոչ համերգային գործունեության ընթացքում կոլեկտիվներին ապահովում են մեկանգամյա օգտագործման դիմակների անհրաժեշտ քանակությամբ՝ 3-4 ժամը մեկ փոխելու հաշվարկով, ինչպես նաեւ՝ ձեռքերի մշակման մաշկային ախտահանիչներով: Բոլոր հնարավոր դեպքերում կոլեկտիվի

անդամները պետք է կրեն դիմակներ: Կրկին, ախտահանումն ու ախտահանիչ նյութերով ապահովումը պարտադիր է: Թատերական կոլեկտիվի բոլոր անդամները փորձերի եւ աշխատանքի ներկայանալիս պարտադիր ջերմաչափվում են:

Իսկ թատերահամերգային միջոցառումները, կինոցուցադրությունները եւ այլ հանդիսադիր ներկայացումները կազմակերպվում են բացառապես բացօթյա տարածքներում: Պարետը պահանջում է՝ հնարավորինս ապահովել միջոցառմանն ընդառաջ տոմսերի ամրագրում եւ վաճառք՝ հեռավար կամ առցանց պատվիրման միջոցով: Տոմսարկղերի մոտ անհրաժեշտ է բացառել կուտակումները՝ հստակ գծանշումներով կամ այլ եղանակներով կառավարելով հերթը եւ ապահովելով մարդկանց միջև առնվազն 1.5 մետր հեռավորություն:

Միջոցառման ժամանակ պետք է ապահովվի բեմահարթակից մինչեւ հանդիսատես առնվազն 6 մետր սոցիալական հեռավորություն, սրահում պետք է ապահովվի նստատեղերի միջեւ առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:

Հանդիսատեսը եւս պետք է դիմակով լինի միջոցառման ամբողջ ընթացքում:

Պարետի որոշման այլ մանրամասներն՝ այստեղ 

 

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31