Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազության ուսումնական կենտրոնում վերլուծական բաժնի մասնագետի մրցույթը տեղի է ունեցել խախտումներով

Հոկտեմբեր 28,2021 22:22
dataxazutyun

Դատախազության ուսումնական կենտրոնում վերլուծական բաժնի մասնագետի թափուր տեղի համար հոկտեմբերի 27-ին կայացած մրցույթը տեղի է ունեցել խախտումներով։ Aravot.am-ի տեղեկություններով, մրցույթին մասնակցող Լ․ Ղազարյանն ու Ս․Բաբայանը մրցույթի կազմակերպիչներից բանավոր պահանջել են թեստային առաջադրանքի օրինակը, սակայն գլխավոր դատախազության անձնակազմի կառավարման բաժնի եւ  վիճակագրության վերլուծության բաժնի աշխատակիցները հրաժարվել են տրամադրել դրանք։ Ղազարյանն ու Բաբայանը պնդում են, որ խախտվել են իրենց իրավունքներն ու օրինական շահերը։

Մեր տեղեկություններով  այս գործով արդեն զբաղվում են իրավապահ մարմինները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031