Լրահոս
Օրվա լրահոսը

Քանաքեռում 4 սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի հեղինակություն «Քանաքեռցի Տույն» է. դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի տեսակի զենքեր. Shamshyan.com

Նոյեմբեր 11,2021 09:35 Share

Shamshyan.com. Այսօր՝ նոյեմբերի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ եւ սպանություններ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ են հնչել, կան տուժածներ:

Ոստիկաններն ու քննիչները Քանաքեռի 16 փողոցի սեփական տներից մեկի բակում հայտնաբերել են տղամարդու 2 դի:

Պարզվել է նաեւ, որ նշված վայրից եւս 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց:

Ըստ տեղեկությունների, նրանք ճանապարհին մահացել են:

Դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի տեսակի զենքեր, կրակված պարկուճներ, գնդակներ, դանակ, արնանման հետքեր:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով տանը, բակում հայտնաբերված սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի մեծ հեղինակություն ունեցող «Քանաքեռցի Տույն» է, իսկ տունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ պատկանում է նախկին պատգամավոր Արտուշին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930