Լրահոս
Օրվա լրահոսը

Կապան-Ճակատեն ճանապարհը գիշերը փակ է եղել

Նոյեմբեր 11,2021 09:39

Նոյեմբերի 11-ի վաղ առավոտյան՝ ժամը 5.30–ին Կարեն Գրիգորյանին գիշերային հերթափոխից հետո ռազմական ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել տեղաշարժվի դեպի Ճակատեն։ Առավոտյան նա տուն՝ Ճակատեն բնակավայր էր գնում, սակայն ռազմական ոստիկանության աշխատակիցները արգելել են նրա տեղաշարժը՝ նշելով, որ ճանապարհը փակ է։ «Աշխատանքից վերադառնում էի տուն, Կապան–Ճակատեն ճանապարհին ռազմական ոստիկանները կանգնեցրին ավտոմեքենան՝ ասելով, որ հետ գնամ։ Ասացին՝ ճանապարհը ադրբեջանցիները փակել են։ Հարցրեցի պատճառը՝ ասին շինարարական աշխատանքներ են կատարում։ Պարզ չէ՝ երբ բաց կլինի», – ասաց Կարեն Գրիգորյանը։

Նշենք, որ բացի Ճակատենից այդ ուղղությամբ եւս 4 գյուղ կա՝ Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ։ Ըստ մեր զրուցակցի՝ այլընտրանքային ճանապարհի կառուցումը կիսատ է մնացել, իսկ եթե ճանապարհը չբացվի, ապա ստիպված են Մեղրիով հասնել Ճակատեն։

«Մեղրիով պիտի հասնես Ծավ ու հետո իջնես այդ գյուղերը։ Փաստորեն մոտ 90-100 կմ ճանապարհ պիտի անցնեմ՝ 10 կմ–ի փոխարեն», – նշեց Կարենը։

Հիշեցնենք, որ գիշերվանից, ադրբեջանցիները մաքսակետեր են տեղադրել Գորիս-Որոտան ավտոճանապարհին։

ՀԳ Նյութը պատրաստ էր հրապարկման, երբ տեղեկացանք, որ ճանապարհը բացվել է, անարգել կարողանում են տեղաշարժվել քաղաքացիները, ճանապարհին ոչ մի շինարարական աշխատանքների հետք չկա։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930