Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել՝ արտահերթ ընտրություններից հետո՝ առանց ԿԸՀ-ի ու ԱԺ-ի համաձայնության. «Փաստինֆո»

Նոյեմբեր 11,2021 22:22 Share

ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել է «Փաստինֆո»-ի տեղեկությունները՝ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։

Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանի վերաբերյալ քրեական գործի մասին «Փաստինֆո»-ն հայտնել էր օրեր առաջ՝ նշելով, որ հենց քրեական գործի առկայությամբ է պայմանավորված Զաքարյանի՝ «ճամբարափոխ» լինելը։ Իշխանությունները հատուկ բանագնացի միջոցով հասկացրել են, որ կամ պետք է դուրս գա ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից, որի ցուցակով ընտրվել էր պատգամավոր, կամ էլ նրան կնստեցնեն։ Ընդ որում՝ հարցը դրվել է այնպես, որ նա չպետք է մանդատը վայր դնի ու պետք է մնա որպես լրացուցիչ «կոճակ սեղմող»՝ իշխանությունների համար քաղաքական նշանակություն ունեցող հարցերի քվեարկության համար։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ քրեական գործի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալու, ինչպես նաև՝ մանրամասներ պարզելու համար։ Մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե երբ է հարուցվել քրեական գործը և ինչ դեպքի առթիվ, արդյոք քրեական գործով մեղադրանք առաջադրվել է Զաքարյանին, թե ոչ, արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն ներկայացրել է՝ Զաքարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։ Արդյունքում՝ հաստատվել է, որ Ի.Զաքարյանին առաջադրվել է մեղադրանք, ընդ որում՝ ընթացակարգերի կոպիտ խախտմամբ։

Այսպես, Դատախազությունից հայտնել են, որ ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում Իշխան Զաքարյանի և մյուսների վերաբերյալ նախապատրաստված նյութերը 2020թ սեպտեմբերի 17-ին ուղարկվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ, որտեղ 2020թ սեպտեմբերի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը, որն իրականացվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով ), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ), 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստացում), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք ) և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելը) հարուցվել է քրեական գործ։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930