Լրահոս
Օրվա լրահոսը

«Զորքերի հետ քաշման գաղափար կա». Փաշինյանը՝ Մոսկվայից ստացած «ընդունելի» առաջարկների մասին

Նոյեմբեր 23,2021 23:03

Վարչապետ Փաշինյանը հայտարարել էր կառավարության նիստում, որ ՌԴ-ից երեք առաջարկ է ստացել սահմանազատման, սահմանագծման վերաբերյալ եւ երեքն էլ ընդունելի են:

Այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատասխանելով հարցին՝ այդ առաջարկների բովանդակությունը տարբերվո՞ւմ է մայիսի 12-ից հետո արված հայտարարություններից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Երբ  որ մենք ասում ենք, որ առաջարկն ընդունելի է Հայաստանի համար, դա չի նշանակում, որ առաջարկը 100%-ով համապատասխանում է Հայաստանի պատկերացումներին: Մենք ուզում ենք ի ցույց դնել, որ մենք ուզում ենք գնալ լուծումների»:

Փաշինյանը չնայած ասաց, որ առաջարկների բովանդակությունը չի հրապարակի, դիվանագիտական աշխատանքը հրապարակային դարձնելով՝ պետք է ամեն ինչ սկսել զրոյից, բայց որոշ տեղեկություններ հայտնեց: Այդ առաջարկները մայիսի 12-ից հետո արված առաջարկների բովանդակությունից շատ չեն տարբերվում. «Օրինակ, զորքերի հետ քաշման գաղափար կա: Մենք ենք առաջարկել այդ գաղափարը, բայց հաջորդ քայլում հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ սկզբունքով եւ ո՞ր տարածքներում հետ քաշել հայելային եղանակով զորքերը, իսկ ի՞նչ կետի նկատմամբ հետ քաշել զորքերը, ինչպե՞ս ապահովել երաշխիքը, որ հայելային հետ քաշված զորքերը մթության քողի տակ նոր դիրքեր չեն զբաղեցնելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930