Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Օրբելյանը պարգեւատրվել է երաժշտական մշակույթում ունեցած ավանդի համար

Նոյեմբեր 24,2021 20:25

«Ա1+». ՌԴ վաստակավոր արտիստ, դիրիժոր, դաշնակահար, Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանին «Ռուսական կատարողական արվեստ» հիմնադրամի փորձագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է «Երաժշտական մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդի համար» պարգև-մեդալը։

Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին Մոսկվայում «Նոր դար» գալա համերգի ավարտին, որը նվիրված էր Մ․Մ․ Իպոլիտով-Իվանովի անվան Պետական երաժշտա-մանկավարժական ինստիտուտի հիմնադրման 100-ամյակին։

Մաեստրո Կ․ Օրբելյանը շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը բարձր գնահատականի արժանացնելու համար նշելով․ «Տասնամյակներ շարունակ ես մեկ կարևոր սկզբունք եմ ունեցել. երաժշտությանը ծառայել անմնացորդ նվիրումով: Վստահ եմ, որ երաժշտության կենարար ուժն ու ազդեցությունը հատկապես մեր օրերում անչափ կարևոր են հաղթահարելու համար բոլոր այն դժվարությունները, որոնք պատուհասել են աշխարհին:

Մեկ անգամ ևս ընդունեք իմ երախտիքը այս պարգևին արժանացնելու համար, իսկ Ձեր գործունեությանը ցանկանում եմ հաջող ընթացք»: «Ռուսական կատարողական արվեստի» հիմնադրամը ստեղծվել է հայտնի երաժիշտների, մշակույթի գործիչների և ռուս գործարար համայնքի ներկայացուցիչների նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով պահպանել և զարգացնել կատարողական արվեստի ավանդույթները՝ որպես ազգային մշակութային ժառանգության և համաշխարհային մշակույթի եզակի մաս։

«Ռուսական կատարողական արվեստի» հիմնադրամը համագործակցում է պետական և հասարակական այնպիսի կազմակերպությունների հետ ինչպիսիք են ՌԴ մշակույթի նախարարությունը, Ռուսաստանի մշակույթի հիմնադրամը, Երաժշտական գործիչների միջազգային միությունը, Ռուսաստանի կոմպոզիտորների միությունը, Մոսկվայի պետական ֆիլհարմոնիկ ընկերությունը, Մոսկվայի Երաժշտության տունը և այլն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930