Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը և Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության վերաբերյալ հարցեր

Դեկտեմբեր 03,2021 10:17 Share
Աջակցեք aravot.am-ին

Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Ռադմանին։

Զրուցակիցները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու փոխշահավետ համագործակցության զարգացման և առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ։ Քաղաքական երկխոսության խորացման տեսանկյունից կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի վերաբերյալ։

Նախարար Միրզոյանը տեղեկացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ վերջերս իրականացված ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին։ Նա ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել