Լրահոս
Օրվա լրահոսը

Մշտապես հրաժարվել եմ հաշմանդամ համարել այն առյուծ կերպարներին, որոնց մարմնի արարչաստեղծ կատարելությունը թեև խաթարվել է, սակայն նրանք շարունակել են ձեռնոց նետել փորձություններին. Սեյրան Օհանյան

Դեկտեմբեր 03,2021 15:51

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է:

Ես մշտապես հրաժարվել եմ հաշմանդամ համարել այն առյուծ կերպարներին, որոնց մարմնի արարչաստեղծ կատարելությունը թեև խաթարվել է, սակայն նրանք շարունակել են ձեռնոց նետել փորձություններին, մրցել ու հաղթել, իսկ երբ անհրաժեշտ է եղել, զենքը ձեռքին՝ կանգնել են առաջնագծում, մարտական գործողությունների ամենաթեժ կետերում ու պայքարել են հանուն Հայրենիքի:
Եվ քանի դեռ նրանց կյանքում պայքարն է շարժիչ ուժը, նրանք այն լուսավոր ուժը կլինեն, որ սովորեցնում է նորովի ընկալել ապրելու իմաստն ու գեղեցկությունը:

Ի սրտե շնորհավորելով ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի մարզիկներին բոլոր հաղթանակների կապակցությամբ՝ այն վստահ համոզմունքն ունեմ, որ նրանց անկոտրում ոգին և կամքի ուժը նոր բարձունքներ են նվաճելու՝ հաղթական բարձրացնելով հայոց եռագույնը:


Զորակցությունս եմ հայտնում բոլոր հաշմանդամներին՝ առողջություն և տոկունություն, իրական երջանկություն մաղթելով նրանց:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031