Լրահոս
Օրվա լրահոսը

Վերադարձած գերիների մեջ են նաեւ վանաձորցի տղաները

Դեկտեմբեր 04,2021 23:02 Share

Քիչ առաջ Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց Ռուստամ Մուրադովի ինքնաթիռը: Հայաստան տեղափոխվեցին 10 ռազմագերիներ։

Տղաներից 5-ը Վանաձորից են: Նրանք են՝ 1980 թվականին ծնված Արայիկ Առաքելյանը, 1989 թվականին Սերժիկ Ամիրխանյանը, Տիգրան Հակոբյանը, ով ծնվել է 1991 թվականին,  1993 թվականին ծնված Գեւորգ Հակոբյանը եւ 1989 թվականին ծնված Հարութ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ վերջիններս գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ Սյունիքի մարտական գործողությունների ժամանակ:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արփի Թոթոյեան says:

    Բարև,
    Հետաքրքիր եմ գիտնալու թէ գերութենէ վերադարձած այս “զոհ”երուն ու անոնց ընտանիքներուն նիւթական և մանաւանդ հոգեբանական աջակցութիւն ցոյց տալու ձեռնարկ կազմակերպուա՞ծ է, կամ գոնէ կը մտածուի՞ այս մասին։ Եթէ այո, կրնա՞ք հրապարակել ձեռնարկին հասցէն։
    Շնորհակալութիւն ու լաւագոյն մաղթանքներ։
    Ա.Թ.

Պատասխանել