Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է Շիրակի նախկին փոխմարզպետը

Դեկտեմբեր 09,2021 22:44

Մահացել  է Շիրակի նախկին փոխմարզպետ, «Հանրապետական»  կուսակցության Շիրակի մարզային հիմնադիրներից մեկը՝ Բորիս Ալեքսանովը։

Նա հին քաղաքական գործիչներից է։

Նա երկար ժամանակ  եղել  է «ՀՀԿ Գյումրի 3» շրջանային կազմակերպության խորհրդի  նախագահը։

Կուսակցության  Շիրակի մարզային կառույցից մեզ փոխանցեցին, որ նա մինչև օրս էլ  ՀՀԿ անդամ էր, ակտիվ կուսակցական։

«Պարոն Ալեքսանովը վերջին շրջանում որոշակի առողջական  խնդիրներ ունեցել էր, բայց կարգավորվել էր։

Մահն անսպասելի էր, մի քանի օր առաջ ենք շփվել իր հետ՝ կապված համագումարի հետ, որպես պատվիրակ՝ պիտի մասնակցեր համագումարին ու պատահաբար  լսեցինք այս գույժը։

Նա Գյումրու կոլորիտային դեմքերից էր, մեր քաղաքում տարբերվող մարդ էր՝  իր տեսքով, ոճով, ուրույն ոճ ուներ»,-ասաց  ՀՀԿ Գյումրի շրջանային կազմակերպության կազմակերպիչ-համակարգող, Գյումրու ավագանու անդամ Նարեկ  Միրզոյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031