Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետությունում աճել է մահացության ցուցանիշը. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 17,2021 10:42

Հայաստանում ռեկորդային ցածր է բնական հավելաճի ցուցանիշը, ընդ որում՝ ամենացածրը վերջին 3 տարիների մեջ: Այս տարվա 10 ամիսներին բնական հավելաճը կազմել է 3146, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն 4 հազար 627 էր, 2019թ.՝ 8 հազար 307:

Եթե տարվա կտրվածքով նայենք, ապա կնկատենք՝ բնական հավելաճի ցուցանիշը նվազել է՝ 2021 թվականից սկսած. 2017-ին բնական հավելաճի ցուցանիշը կազմել է 6 հազար 997, մինչդեռ 2016-ին այն 9 հազար 344 էր, իսկ 2015թ.՝ 9 հազար 666, 2014 բնական հավելաճի ցուցանիշը 10 հազար 402 էր, 2013թ.՝ 10 հազար 198, եւ, վերջապես, 2012թ.՝ 10 հազար 157:

Մեր հանրապետությունում աճել է մահացության ցուցանիշը. այս տարվա 10 ամիսների ընթացքում մահացել է 27 հազար 136 մարդ, մինչդեռ նախորդ տարի մահացության ցուցանիշը 25 հազար 520 էր, 2019թ.` 21 հազար 603:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031