Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարությանի «իմպիչմենտ»-ին չմասնակցող Գրիգոր Երիցյանին սպառնացել են՝ կա՛մ մանդատը վայր է դնում, կա՛մ սառեցնում են նրա բոլոր ծրագրերը

Դեկտեմբեր 22,2021 15:07

«Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը, որն արդեն մանդատը վայր դնելու մասին հայտարարություն է արել, այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում դիմեց ավագանու անդամներին՝ նշելով, որ շատ ցավում է, որ նրանց մի մասը համաձայնել են դառնալ այդ «խայտառակ, անարդար եւ հակաժողովրդավարական» գործընթացի մի մասը. «Ինչ փաթեթավորմամբ էլ փորձեցին ներկայացնել, ոչ մի առումով չի բխում Երեւանի շահերից, նաեւ ձեր շահերից չի բխում, հարգելի գործընկերներ: Այդ գործընթացն ուղեկցվել է ավագանու մի քանի անդամների նկատմամբ տարատեսակ ճնշումներով, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ այս գործընթացը ոչ լեգիտիմ է եւ նպատակ ունի ազատվել այն մարդկանցից, որոնք չեն կիսում իշխող կուսակցության դիրքորոշումը»:

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել՝ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նպատակով:

Գրիգոր Երիցյանն ասաց. «Երեք տարի առաջ, երբ միացա հեղափոխական դաշինքին, երբեք մտքովս չէր անցնի, որ իմ գործընկերների կողմից իմ առաջ խնդիր է դրվելու, որ, եթե չես քվեարկում իր դեմ, ուրեմն պետք է գնաս: Կա՛մ մանդատն ես վայր դնում, կա՛մ սառեցնում ենք քո բոլոր ծրագրերը, ռեֆորմները: Ես միացել էի մի թիմի, որը պայքարում էր կուսակցականության դեմ, հանուն արդարության, որը ժողովրդին խոստանում էր, որ ցանկացած որոշման դեպքում լսելու է ժողովրդի ձայնը: Այսօր հակառակը, այս դահլիճում շատ շուտով օրենքի տառին համապատասխան կամրագրվի այդ անարդարությունը, քաղաքացու ձայնը կարհամարհվի եւ կամրապնդվի կուսակցապետությունը, որի դեմ մենք պայքարել ենք: Իսկ ո՞ւր մնաց ժողովրդի ձայնը: Դուք այսօր թքած ունեք ժողովրդի, հանրային տրամադրությունների վրա, որոնք ընտրել են «Իմ քայլը» դաշինքին»:

Նրա խոսքով, այսօր ավագանին մսխում է հեղափոխության տված վերջին հնարավորությունը եւ վերջին մեխն է խփում այդ հեղափոխության վրա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հակադարձեց. «Այդ մարդը, ով որ ստեղ եկել, ասում էր` ինձ ճնշում են, 6 ամիս առաջ ինձ նամակ է գրում, ասում է` ես պատրաստ եմ ՔՊ մտնել, բայց ինձ անցողիկ տեղով պատգամավորի մանդատ տվեք»: Ի դեպ, ավելի վաղ «Իմ քայլի» անդամներից նաև Լուսինե Մխոյանն էր «Ազատությանը» պատմել, որ իրեն սպառնացել են հաշվել բացակայությունները, երբ հղիության, այնուհետև քովիդով վարակված լինելու պատճառով նիստերին չի մասնակցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031