Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոնց հրահանգ կատարող էիք, ինձ համար շարունակում եք այսօր մնալ` հրահանգ կատարող». Թեհմինա Վարդանյանը` ավագանու «Իմ քայլի» անդամներին

Դեկտեմբեր 22,2021 19:57

«Այս դահլիճում ամենաշատ անհամաձայնությունն ու ամենաշատ խնդիրը քաղաքապետի հետ ունեցել եմ ես, բայց այսօր դեռեւս քվեարկություն չի եղել եւ բոլորդ արդեն Հայկ Մարությանի մասին  «անցյալ կատարյալով» եք խոսում, ու բոլորը շնորհավորում են Հրաչյա Սարգսյանին»,-այսօր ավագանու արտահերթ նիստում ասաց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանին այսօր արտահերթ նիստ էր հրավիրել՝ անվստահություն հայտնելու քաղաքապետ Հայկ Մարությանին:

«Մի շաբաթում հարց եք որոշել, նիստ եք հրավիրել, հավաքվել եք այստեղ ու անվստահություն եք հայտնում ձեր սիրելի քաղաքապետին, ի՞նչ է պատահել։ Որեւէ հիմնավորում ինձ համար նոր չէր՝ բացի նրանից, որ նա ձեր կուսակցությունից դուրս է եկել»,-ասաց տիկին Վարդանյանը՝ դիմելով ավագանու «Իմ քայլը»-ի անդամներին:

Նա ասաց, որ ինքը չի ուզում որեւէ կերպ մասնակից դառնալ այս գործընթացին, որը, նրա բնորոշմամբ՝ կրկես է. «Դուք ոնց հրահանգ կատարող էիք, ինձ համար շարունակում եք այսօր մնալ հրահանգ կատարող։ Ես մինչեւ այս իմացել եմ շատերի դրական կարծիքը Մարությանի մասին, չի կարող մեկ գիշերում բան փոխվել»,-ասաց Թեհմինա Վարդանյանը՝ նշելով, թե որեւէ մեկի համար գործընթացի հիմնավորումներ չկան։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031