Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա սե՞ւ եք, թե՞ սպիտակ եք պարոն Մարության. Արմեն Գալջյան

Դեկտեմբեր 22,2021 18:00

Հայկ Մարությանի՝ ավագանու արտահերթ նիստում ելույթ ունենալուց հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը պատասխան ելույթ ունեցավ: Նա կետ առ կետ արձագանքեց Հայկ Մարությանի հնչեցրած մտքերին: Անդրադառնալով քաղաքապետարանում առկա կոռուպցիոն ռիսկերին՝ ասաց, որ ավագանու անդամ իրենց գործընկերոջը դանակահարել են եւ փորձել են սպանել, քանի որ նա բարձրաձայնել է քաղաքապետարանում եղած խնդիրների մասին, որոնք երեք տարի շարունակ չէին լուծվում եւ ստիպված նախագիծ է բերել, որ այդ հարցը լուծվի, ինչի համար էլ նրան փորձել են սպանել: Արմեն Գալջյանի խոսքով, մինչ այսօր որեւէ մեկը աշխատանքից չի հեռացվել իր անգործության համար, չի հեռացվել շահերի բախմամբ պայմանագրեր կնքելու համար, իր կուսակցին անհատույց տարածք տրամադրելու համար. «Այսինքն՝ կամք չի եղել բարեփոխումներ անելու, եղել են փի-արի համար ինչ-որ բաներ եւ եղել է իմիտացիա: Այո, բաներ արվել են, բայց համակարգային չեն, ցավոտ փոփոխությունների գնալ, կադրային ցավոտ փոփոխություններ չեն արվել»:

Արմեն Գալջյանը հիշեցրեց նաեւ Հայկ Մարությանի՝ «սեւեր-սպիտակներ» հայտնի արտահայտությունը՝ հարց ուղղելով քաղաքապետին՝ հիմա սե՞ւ եք, թե՝ սպիտակ եք:

«Ես էլ չեմ սիրում «սեւերի» ու «սպիտակների» թեզը, բայց պետք է դրա վրա կառուցեմ խոսքս։ «Սեւերի» ու «սպիտակների» ճակատամարտը, որ սկսվեց, ինքը չկար, բայց ինքն այդ թեզը դրեց»,-ասաց նա՝ կոչ անելով քվեարկել Հրաչյա Սարգսյանի օգտին:

Նրա խոսքով, երբ այս գործընթացը սկսել են, հասկացել են, որ այն կարող է ազդել իրենց հեղինակության վրա, սակայն իրենց նպատակը միշտ բարձր հեղինակություն ունենալը չէ, ծանր որոշում է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031