Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Omicron-ը վարակում է մարմնի վերին հատվածները, հակառակ նախորդ տեսակներին, որոնք կարող են առաջ բերել ծանր թոքաբորբ». ԱՀԿ

Հունվար 04,2022 23:12

«Ամերիկայի ձայն». Նորանոր ապացույցներ են ի հայտ գալիս այն մասին, որ կորոնավիրուսային օմիկրոն անվանումը կրող ենթատեսակն ազդում է վերին շնչուղիների վրա, սակայն՝ առաջացնելով ավելի մեղմ ախտանշաններ, քան նախորդ տարբերակները: Այս մասին երեքշաբթի օրն ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Աբդի Մահամուդը:

«Ավելի ու ավելի շատ ուսումնասիրությունների արդյունքում ապացուցվում է, որ Omicron-ը վարակում է մարմնի վերին հատվածները, հակառակ նախորդ տեսակներին, որոնք կարող են առաջ բերել ծանր թոքաբորբ», – ասել է ԱՀԿ-ի պաշտոնյա Աբդի Մահամուդը Ժնևում լրագրողների հետ հանդիպման ժամանակ` փաստը համարելով «լավ նորություն»:

Այնուամենայնիվ, նա ավելացնում է, որ Omicron-ի արագ փոխանցելիությունը նշանակում է, որ շատ վայրերում շաբաթների ընթացքում այն կդառնա գերիշխող` վտանգ ներկայացնելով այն երկրներում, որտեղ բնակչության մեծ մասը մնում է չպատվաստված:

Ծանր հիվանդության ռիսկի նվազեցման վերաբերյալ նրա նկատողությունները համընկնում են այլ տվյալների հետ, ներառյալ Հարավային Աֆրիկայի ուսումնասիրությունը, որն առաջին երկրներից մեկն էր, որտեղ հայտնաբերվեց Omicron-ը:

Մահամուդը Հարավային Աֆրիկան անվանում է «առանձնահատուկ», քանի որ այն ունի երիտասարդ բնակչություն, ի թիվս այլ գործոնների:

Հարցին, թե արդյոք անհրաժեշտ է Omicron-ի հատուկ պատվաստանյութ, Մահամուդն ասում է, որ դեռ վաղ է ասել, բայց ընդգծում է, որ որոշումը պահանջում է գլոբալ համակարգում և չպետք է թողնվի առևտրային հատվածին միայնակ որոշելու համար:

Արամ ՎԱՆԵՑՅԱՆ

«Ամերիկայի ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31