Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանում Սուրբծննդյան տոնակատարություն էր (ֆոտոշարք)

Հունվար 05,2022 19:27

Դիլիջանի հրապարակում այսօր տեղացիների համար կազմակերպվել էր Սուրբծննդյան միջոցառում:

Միջոցառման ընթացքում երեխաների համար Սուրբծննդյան անակնկալներ և հատուկ  նվերներ էին պատրաստվել:

Միջոցառմանը ելույթ ունեցան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժիշտները, Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի սաները, ինչպես նաև տեղացիների համար ելույթ ունեցավ Օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի Դիանա Հարությունյանը:

Համայնքի ղեկավարի մամուլի պատասխանատու Արփի Թամրազյանը Դավիթ Սարգսյանի անունից շնորհավորեց ներկաներին Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31