Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ հայկականությունը պաշտպանող նախագիծ է. Վարուժան Ավետիքյան

Հունվար 27,2022 16:25

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» (ԶԱՀ) նշում էր ստեղծման 5-ամյակը։ Որդեգրելով «Միասին՝ հերոսի կողքին» կարգախոսը՝ ԶԱՀ-ը ստեղծման օրվանից մինչ օրս Հայաստանից և Արցախից ստացված պարտադիր վճարներով և աշխարհի տարբեր երկրներից հավաքագրած նվիրաբերություններով կանգնած է եղել մեր հերոսների և նրանց ընտանիքների կողքին։

5-ամյակի միջոցառման սկզբում ԶԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանը նշեց, որ ԶԱՀ-ի ստեղծման սկզբում տարակարծություն կար ԶԱՀ-ի կարևորության և անհրաժեշտության վերաբերյալ, սակայն 44-օրյա պատերազմից հետո հիմնադրամի գոյության կարևորությունն այլևս կասկածի տակ չդրվեց․ «ԶԱՀ-ի ստեղծման և կայացման գաղափարի լուրջ հավաքված մարդիկ շահ հեռատես էին»։

ԶԱՀ հիմնադիր և նախկին տնօրեն Վարուժան Ավետիքյանը կարևորեց ստեղծման սկզբում ԶԱՀ-ի աշխատանքները կամավոր իրականացրած անձանց ներդրած ջանքերն ու հատկապես ՀՀ Կենտրոնական բանկի աշխատակիցների պատրաստակամությունը, ովքեր մինչ հիմնադրամի թիմի ձևավորումը կատարում էին աշխատանքները։

«44-օրյա պատերազմի ընթացքում ԶԱՀ-ը կարևոր աշխատանք է կատարել սփյուռքի հետ, և իմ անձնական երազանքներից մեկն է, որ սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայրենակից կամ նրանց մեծամասնությունը գոնե Հայաստանի և Արցախի քաղաքացիների նման ամսական որոշակի գումար վճարի հիմնադրամին, որովհետև ԶԱՀ-ը հայկականությունը պաշտպանող նախագիծ է», – ասաց Վարուժան Ավետիքյանը։

ԶԱՀ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Յաղջյանի խոսքով՝ ԶԱՀ-ը բարեգործություն և օգնություն չի տրամադրում, սա բոլորիս պարտքն ու հոգածությունն է այն ընտանիքների և տղաների նկատմամբ, որ զոհել են իրենց ամենաթանկը։

«Այս 5 տարիների ընթացքում ԶԱՀ-ը կարողացավ հավաքագրել 65 մլրդ դրամ և այսօր արդեն տրամադրել ենք 55 մլրդ դրամի հատուցում։ Այսօր մենք հատուցումներ են տրամադրում 4689 դեպքով և այս թվի մեծամասնությունը ստացել ենք 44-օրյա պատերազմից հետո։ Մենք հատուցումներ ենք տրամադրում զոհված, անհայտ բացակայող զինծառայողների ընտանիքներին և առաջին ու երկրորդ կարգի զինհաշմանդամություն ունեցող տղաներին», – ասաց Տաթևիկ Յաղջյանը։

Միջոցառմանը ներկա էին նաև ԶԱՀ շահառուները։ Արցախյան առաջին պատերազմի հերոսի դուստր և ԶԱՀ շահառու, զոհված կամավոր Կարեն Կարապետյանի կին Տիգրանուհի Հովհաննիսյանը սեփական օրինակը մատնանշելով ասաց, որ եթե մարդիկ կան, ովքեր կասծակում են՝ արդյոք իրենց պարտադիր վճարը կամ նվիրաբերությունը հասնում է շահառուներին, կարող են տեսնել իր պատմությունը․ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տրամադրած փոխհատուցման շնորհիվ ես կարողացա աղջկաս համար գրված հեքիաթը, որը օգնում է երեխային ավելի հեշտ ընկալել ծնողի մահը, դարձնել գիրք ու օգնել պատերազմում հայր կորցրած մյուս երեխաներին։ Եվ իմ հաջորդ նախագիծը, որպես օպերայի երգչուհի, այն էր, որ ես ստեղծեցի երաժշտական դպրոց, որտեղ երեխաները բացի երգից, սովորելու են լսել հայկական ժողովրդական, ազգային երաժշտություն և պարել մեր ազգային պարերը», – ասաց Տիգրանուհի Հովհաննիսյանը։

2021թ․-ին ԶԱՀ աշխատանքներ արդեն իրականացնում էին ոչ թե կամավորները, այլ նորաստեղծ թիմը, որին միացել է նաև 44-օրյա պատերազմի մասնակից Մնացական Ավետիսյանը։ Ներկայացնելով իր պատմությունը՝ նա նշեց, որ պատերազմից հետո, երբ 2021թ․ Արցախի ՊԲ-ի հետ նրա սպայական պայմանագրի ժամկետը ավարտվում էր, որոշեց մեր հայրենիքի և բանակի համար իր պայքարը շարունակել՝ միանալով ԶԱՀ-ին․«Այժմ ես շարունակում եմ հիմնադրամում աշխատելով մատուցել իմ ծառայությունը հայրենիքին և այն տղաներին ու նրանց ընտանիքներին, ովքեր իրենց կյանքի գնով և ամենաթանկը վճարելով պայքարեցին հանուն մեզ», – ասաց Մնացական Ավետիսյանը։

Միջոցառման ընթացքում նաև ցուցադրվեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 5 տարիներն ամփոփող փոքրիկ ֆիլմը։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31