Լրահոս
Օրվա լրահոսը

«Զարկենք թշնամուն, որ ծնկի իջնի զարկից մեր բազկի»․ մարտի դաշտում գոռում էր Հայկը

Հունվար 28,2022 22:55

Հետմահու «Մարտական ծառայության» մեդալի արժանացած Հայկ Հայկի Խաչատրյանը ապագա ատամնաբույժ էր։ 2020 թվականի հունվարի 9-ին զորակոչվեց բանակ, ծառայեց նախ Գյումրու հակատանկային, ապա`  Խնձորեսկի զորամասերում։ 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրը՝ Հայկենց  ջոկատը տեղափոխում են Ջրական։

2020 թվականի հոկտեմբերի 16-ին Տիգրանավանում թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից ծանր վիրավորում է ստանում և տեղափոխվում հիվանդանոց։ 27 օր բժիշկները  պայքարում են Հայկի կյանքի համար, բայց նա  նոյեմբերի 11-ին անմահանում է։ Հայկ Խաչատրյանին հուղարկավորում են  հայրենի Օրգով գյուղի գերեզմանատանը։

«Բարև, պա՛պ ջան, բարև, մա՛մ ջան, հեսա հարմարացնեմ ու զանգեմ մի քիչ խոսանք։ Մամ, կարոտում եմ քեզ շատ, ամեն րոպե մտքումս ես, բայց մի անհանգստացի, ամեն ինչ կարգին է»,-այսպես է սկսվում Հայոց բանակի 30-ամյակի առիթով  թողարկված Հայկ Խաչատրյանի հիշատակին նվիրված «Հայկ Հայկի» երգի տեսահոլովակը։ Երգը կատարում է  ժողովրդական երգիչ Սամսոն Պանյանը։ «Խոսքերի հեղինակը Արթուր Օսիպյանն է։ Երբ ծանոթացա բառերին,  խնդրեցի Հրանտ Մուրադյանին՝ երաժշտությունը գրել ու ծնվեց երգը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Սամսոն Պանյանը։

«Անունը նրանց, ովքեր որ ընկան՝  չի հանգչի երբեք, կդառնա աղոթք մարդկանց շուրթերին»,-երգի խոսքերն է մեջբերում Սամսոն Պանյանը՝ ավելացնելով, որ    Հայկի եւ բոլոր անմահացածների  հերոսությունները  պիտի սերնդեսերունդ փոխանցվի։  «Հայկինը՝ երգով, մյուսինը՝ գուցե պատմվածքով, երրորդինը՝ կինոյով։ Թշնամին պիտի իմանա, որ մի օր ծնկի է իջնելու մեր բազկի զարկից»,-ասում է Սամսոն Պանյանը։

Հայկի Խաչատրյանի հիշատակին նվիրված տեսահոլովակը՝

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31