Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշիկ Ալավերդյան. «Իրականություն է, որ ծանրամարտում արդյունքների տեսանկյունից մեր թշնամիները չեն կարող մեր կողքը կանգնել»

Փետրվար 02,2022 09:30 Share

«Ծանրամարտի Հայաստանի առաջնությունում օգտագործվում են միջազգային ստանդարտներին համապատասխանող ELEIKO մակնիշի մրցակցական ծանրաձողեր, իսկ պայքարն ընթանում է $ 17 հազար արժողությամբ մրցակցական մրցահարթակի վրա: Դրանք անցած տարի մեզ նվիրել է կառավարությունը, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում: Նախկինում էլ Հայաստան ELEIKO մտել է, բայց մրցակցական չի եղել: Մենք 20 տարի այդ որակի գույք չենք ունեցել:

Խորին շնորհակալություն ենք հայտնում նաեւ ՀԱՕԿ-ին, որն աշխարհի վերջին առաջնությունից հետո, որքան էլ բավարարված չէ մեր արդյունքներից, միեւնույն է, աջակցում է մեր մարզիկներին բժշկական ու վերականգնողական գործընթացներում: Քանի որ առիթը ստեղծվեց, ասեմ, որ ամենաշատը ես եմ ուզում, որ աշխարհի չեմպիոններ շատ ունենանք ու ես լինեմ աշխարհի չեմպիոնների մարզիչ: Սակայն սպորտում երբեմն կարեւոր է հաջողությունը թե մարզիկների, թե մարզիչների համար: Այս ամենով հանդերձ, իրականություն է, որ արդյունքների տեսանկյունից մեր թշնամիները չեն կարող մեր կողքը կանգնել: Հատկապես մեր տղաները այնպիսի արդյունքներ են ցույց տալիս, որ անգամ ծանրամարտի շատ ու շատ գերտերությունների համար դրանք երազանք են», – Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը եւ հավելեց, որ իր որոշումով Հայաստանի առաջնությանը մասնակցում են բոլոր լավագույնները՝ անկախ ունեցած տիտղոսներից:

«Ուզում եմ, որ հասարակությունը հենց Երեւանում տեսնի իր հերոսներին, նրանց պայքարը եւ հաղթանակները»,-ասաց մասնագետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28