Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն պատրաստակամ է խաղաղություն կառուցել, բայց մշտապես հակառակ ուղերձներն ենք ստանում պաշտոնական Բաքվից». Արարատ Միրզոյան

Փետրվար 02,2022 15:08 Share

«Ողջ աշխարհը տեսել է՝ ՀՀ-ն պատրաստակամ է և ցանկանում է կառուցել խաղաղություն տարածաշրջանում և լուծել կնճռոտ հարցերը: Այս մասին հայտարարել ենք ոչ միայն հրապարակային, այլև գրել մեր կառավարության ծրագրում, որից հետո տեղի են ունեցել ընտրություններ, և Հայաստանի ժողովուրդն, ըստ էության, քվեարկել է դրա համար»,- Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը նշեց. «Ահա այստեղ է, որ մենք պետք է արձանագրենք՝ ոչ միշտ կամ մշտապես հակառակ ուղերձներն ենք ստանում պաշտոնական Բաքվից: Մեր գործընկերներին կարող եմ խորհուրդ տալ նայել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները: Ինչպես նախկինում, այսօր էլ կրկնում է հակահայկական, ագրեսիվ հռետորաբանությունը, ագրեսիվ քայլերը տեսնում ենք սահմանին և հումանիտար խնդիրների չլուծելը, ռազմական ագրեսիայի շարունակական առկայությունը: Ադրբեջանում չեն նպաստում խաղաղության կառուցման մթնոլորտի ստեղծմանը: Թեև դա նախատեսված չէր եռակողմ հայտարարությամբ, այնուամենայնիվ, հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, քանի որ շահագրգռված չենք մարդկանց մահվան մեջ: Ուստի մեր կողմից միակողմանիորեն լուծում ենք տվել այդ հարցին»:

Խոսելով Ադրբեջանի կողմից միջազգային կառույցների մուտքն Ադրբեջան սահմանափակելու մասին, Արարատ Միրզոյանն ասաց. «Ցավոք, այստեղ ևս Ադրբեջանը ոչ կառուցողական մոտեցում է դրսևորում, որով նրանք պարտադրում են ոչ միայն այլ կազմակերպությունների, այլև Միջազգային կարմիր խաչի կոմիտեին մուտք չգործել Արցախ: Մինչդեռ Միջազգային կարմիր խաչի կազմակերպությունը տարիներ շարունակ մուտք է ունեցել Արցախ և զբաղվում է միայն մարդասիրական գործունեությամբ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28