Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդենիսցիները ճանապարհ են փակում. պահանջում են համայնքապետի աշխատասենյակի բանալիները եւ կնիքը

Փետրվար 08,2022 14:38

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ավագանու նիստից հետո, համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, «Ահարոն Խաչատրյան», «Միասնական Վարդենիս» դաշինքների ավագանիները համայնքապետարանի քարտուղար Կ. Զարոյանից պահանջեցին համայնքի ղեկավարի կնիքը եւ աշխատասենյակի բանալիները:

Համայնքապետարանի քարտուղարն, ավելի վաղ ասել էր, որ մարզպետարանում հանձնաժողով է կազմվել, նրանք կապարակնքել են համայնքի ղեկավարի աշխատասենյակը, վերցրել կնիքը եւ բանալիները:

Համայնքապետարանի քարտուղարը զանգահարեց մարզպետարան՝ փոխանցելով ավագանիների եւ համայնքի ղեկավարի՝ իրեն ներկայացրած պահանջը: Մարզպետարանի պատասխանատու աշխատակիցն, որը զրուցել էր Զարոյանի հետ, ասաց, որ համայնքապետարանի ղեկավարն ու ավագանին պետք է գրավոր դիմում ներկայացնեն՝ կնիքի եւ բանալիների պահանջի մասով, որը կուսումնասիրվի եւ մարզպետարանում համապատասխան որոշում կկայացվի:

Վարդենիսի ավագանին այս առիթով հայտարարություն կհրապարակի:

Ի դեպ, համայնքապետարանի բակը մարդաշատ էր: Մարզպետարանի մոտ հավաքվել էի համայնքի բնակիչները, «Ահարոն Խաչատրյան», «Միասնական Վարդենիս» դաշինքների ներկայացուցիչները: Նրանք հայտարարեցին, որ գնում են ճանապարհներ փակելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28