Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը պետական պարտատոմսերի շուկայում հանդես է գալիս որպես ՀՀ Ֆինանսների նախարարության գործակալ

Փետրվար 11,2022 18:40

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս որպես ՀՀ Ֆինանսների նախարարության գործակալ։ Բանկի հաճախորդները կկարողանան ձեռք բերել ՀՀ պետական ​​պարտատոմսեր արժեթղթերի առաջնային շուկայից։

2021թ․ ՎՏԲ-Հայաստան Բանկն ամրապնդեց իր դիրքերը արժեթղթերի շուկայում և ընդլայնեց հաճախորդների բազան՝ դառնալով պետական ​​պարտատոմսերի շուկայում տեղական յոթ գործակալ բանկերից մեկը։ Բանկը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ ֆինանսական և վարկային կազմակերպություններին, ձեռք բերել պետական ​​պարտատոմսեր՝ ՀՀ Ֆինանսների նախարարության աճուրդի միջոցով:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի կապիտալի շուկայում, այդ թվում նաև՝ միջազգային ներդրողների հետ բարեհաջող համագործակցության բազմամյա փորձ։ Հաշվի առնելով ՀՀ պետական ​​պարտատոմսերի՝ Հայաստանի ազգային արժույթով թողարկված լինելու հանգամանքը՝ արտաքին ներդրողների մասնակցությունն ակտիվացնում է երկրի արժութային և դրամական շուկաներն, ինչպես նաև ՀՀ արժեթղթերի երկրորդային շուկան։

«ՎՏԲ-Հայաստան Բանկը հետևում է միջազգային պարտքային շուկայի զարգացման միտումներին և իր գործունեությունը ծավալում է որպես ՀՀ Ֆինանսների նախարարության գործակալ պետական ​​պարտատոմսերի շուկայում: Մենք օգնում ենք ներգրավել նոր ներդրողներ, որոնք ապահովում են դրամական միջոցների ներհոսք ազգային տնտեսություն։ Այս ուղղությամբ 2022թ․ մեր առաջնահերթություններն են՝ հաճախորդների բազայի հետագա ընդլայնումը՝ մատուցվող ծառայությունների բարձր որակի և ՎՏԲ խմբի հնարավորությունների ու մասնագիտական ​​կարողությունների առավելագույնս օգտագործմամբ», – նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Ֆինանսական դեպարտամենտի տնօրենի տեղակալ-Գանձապետարանի պետ Մարիաննա Ստեփանյանը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28