Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենդանասերի քողի տակ որոշակի գործընթաց են իրականացնում»․ Շիրակի մարզպետը՝ շների սպանդի մեջ իրեն մեղադրողներին

Փետրվար 21,2022 23:23

Այսօր Արթիկ խոշորացված համայնքի Լեռնակերտ գյուղի մշակույթի տանը  պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին հարց ուղղվեց թափառող  շների խնդրի կարգավորման մասին։

Նա ասաց․ «Ես կարծում եմ այս լիազորությունը հստակ է, և ինձ համար տարակուսելի է, որ լրագրողները կրկին ու կրկին հարց են տալիս՝ մեզ ուղղված։

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը հստակ սահմանում է  լիազորությունները, մարզպետը կարող է գործընթացին հետևել։ Ցավոք սրտի, իմ վերջին խորհրդակցության արդյունքում որոշակի արտահայտություն ձևախեղելով՝ փորձել են նաև տրամաբանություն տալ։ Ես լինելով երկու կրթությամբ իրավաբան՝ զուտ օրենքն եմ մեկնաբանել և դրա մեջ կարծում եմ՝ որևէ այլ խնդիր չկար։ Նույն տրամաբանությունը կարող էր լիներ, եթե որևէ մեկը ինձ խնդրեր Քրեական օրենսգրքից որևէ այլ հոդված մեկնաբանել և նշել այն գործիքակազմը, որը կա։

Գործիքակազմը, որը կա և՛ Հանրաքվեի և՛ Տեղական հանրաքվեի օրենքով սահմանած է, որ դեպքում ինչ ձևաչափով կարող են քաղաքացիները   իրենց մասնակցությունն ունենալ օրինաստեղծ գործընթացում»։

Մեր հարցին, թե դուք հայտնվել ենք քննադատության թիրախում՝ Գյումրիում շների սպանդի հետ կապված, Նազելի Բաղդասարյանն այսպես արձագանքեց․ «Ես կարծում եմ, որ սա ունի քաղաքական ենթատեքստ և, ցավոք սրտի, այն մարդիկ, որոնք քաղաքական ասպարեզում չհաջողեցին, իսկ դրա վառ ապացույցը իրենց ստացած քվեներն են, փորձում են կենդանասերի քողի տակ որոշակի գործընթացներ իրականացնել ։ Ես խորհուրդ կտամ բացել Աճառյանի բառարանը և ստերջացնել և սերտաճել բառերը գոնե տարբերակել իրարից»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28