Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի չորս մարզիկներ՝ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը եւ Գագիկ Խաչիկյանը այսօր առավոտյան մեկնել են Գերմանիա, որտեղ կայանալու է աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
Մարմնամարզիկները հաղթողներին որոշելու են առանձին գործիքներում: Հաջորդ երկու փուլերից հետո, որոնք անցկացվելու են, հաջորդաբար Դոհայում եւ Կահիրեում, մասնակիցների վաստակած միավորները կհաշվվեն ու, ըստ այդմ, կորոշվեն գավաթակիրն ու մրցանակակիրները: Լրատվամիջոցները նշում են, որ լավագույն եռյակները աշնանը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք կստանան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ