Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնցքամարտիկ Լիլիթ Դալլաքյանի դոպինգ-նմուշառման մեջ արգելված նյութ է հայտնաբերվել

Փետրվար 23,2022 16:12 Share

ՀՀ Հակադոպինգային Գործակալությունը հայտնում է, որ բռնցքամարտիկ Լիլիթ Դալլաքյանի` Հայաստանի առաջնության ժամանակ վերցված դոպինգ-նմուշառման մեջ հայտնաբերվել է արգելված նյութ՝ Ֆուրոսեմիդ (S5 միզամուղ և քողարկող միջոցներ):

Դալլաքյանը ժամանակավորապես հեռացվում է՝ հակադոպինգային կանոնների հնարավոր խախտման պատճառով։

Եթե հետաքննության ընթացքում ապացուցվի, որ մարզիկը հակադոպինգային կանոններ չի խախտել, համապատասխան որոշումը նույնպես կհրապարակվի։

Քանի դեռ մարզուհու գործն ընթացքի մեջ է, ՀՀ Հակադոպինգային Գործակալությունը որևէ մեկնաբանություն չի տալու:

ՀՀ Հակադոպինգային գործակալություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել