Լրահոս
«Պետք է շենքը քանդվի»
Լոգոսի նահանջը
Օրվա լրահոսը

«Դիմում եմ Արեւելյան գործընկերությանը, ՀՀ-ին․ կանգնեք Ուկրաինայի կողքին եւ ասեք, որ պատերազմը լուծում չէ»․ Մարինա Կալյուրանդ

Փետրվար 24,2022 13:20 Share

Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահող Մարինա Կալյուրանդն այսօր ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններին ու դատապարտեց դրանք։ «Կիեւը եւ այլ քաղաքներ ռմբակոծվում են այս պահին։ Չկա ոչ մի արդարացում նրան, ինչ կատարվում է։ Միջազգային նորմերի, ՄԱԿ-ի խարտիայի, Հելսինկիի համաձայնագրերի խախտումների համար ոչ մի արդարացում չկա»,-նշեց նա։

Կալյուրանդի խոսքով․ «Արդարացում չկա նաեւ այլ երկրի գործերին չմիջամտելու, ուժով սահմանները չփոփոխելու սկզբունքների խախտման համար։ Սպառնալիքի համար չկա արդարացում։ Սա միայն Ուկրաինային չի վերաբերում, այլեւ փոխում է Եվրոպայի անվտանգային վիճակը, համաշխարհային անվտանգային իրավիճակը։ Ես հպարտ եմ լինել ԵՄ անդամ եւ պատկանել ՆԱՏՕ-ին՝ կառույցներ, որոնք դատապարտում են ագրեսիան։ Մենք պետք է արձագանքենք դրան։ Ձեր երկիրը եւս վերջերս պատերազմական վիճակում էր, եւ ձեր ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ պատերազմը երբեք չի կարող լինել լուծում։ Դիմում եմ Արեւելյան գործընկերության բոլոր երկրներին, ՀՀ-ին, որպեսզի կանգնեն Ուկրաինայի կողքին եւ ասեն, որ պատերազմը լուծում չէ։ Ես սա կրկնել եմ նաեւ այն ժամանակ, երբ ՀՀ-ն էր պատերազմում։ Ասել եմ նաեւ Բրյուսելում եւ ասում եմ նաեւ ադրբեջանցիներին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել