Լրահոս
Օրվա լրահոսը

«Նարեկ Մանթաշյանի խոշտանգումը շարունակվում է». փաստաբան

Մարտ 01,2022 23:23

Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Անցած օրերին այցելել եմ Նարեկ Մանթաշյանին: Շաքարը շարունակում էր մնալ չափազանց բարձր: Դրան էր գումարվել քովիդը, որը կարող էր լինել մահացու այդ աստիճան բարձր շաքարի պայմաններում: Խնդիրն այն է, որ ՔԿՀ բուժծառայությունը շարունակում է իր հանցավոր անգործությունը և բոլոր սիմտոմներով քովիդին պատշաճ արձագանք չի ապահովում: Ծանր ջանքերի արդյունքով Ն. Մանթաշյանին կարողացանք տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, սակայն ՔԿՀ ծառայությունը այնպիսի խիստ ռեժիմ էր սահմանել (Ն. Մանթաշյանին հսկում էին 6 հոգով), որ բուժում կոչվածը վերածվել էր հոգեբանական բռնության: Այս ամենի ֆոնին դատական նիստերը ձգձվում են, վերաքննիչում նիստ չեն նշանակում: Ակնհայտ է, որ սա կոնկրետ քաղաքական պատվեր է, որը ջանասիրաբար կյանքի է կոչվում:

Բարեբախտաբար այս ամենը Ն. Մանթաշյանին չեն կոտրում և նա շարունակում է և՛ իր ընդդիմադիր պայքարը և՛ պայքարը իր առողջության համար»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031