Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավալի է, բայց ավելի լավ է իմանալ դաժան ճշմարտությունը»․ ԿԳՄՍ նախարարը՝ ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի մասին

Մարտ 02,2022 18:50

«Ցավալի է, բայց պատճառը պարզ է։ Ավելի լավ է իմանալ դաժան ճշմարտությունը։ Նախաձեռնությունը բուհինն է եւ քննարկվել է բուհի գիտական խորհրդում։ Խնդիրն այն է, որ ռեսուրսները չեն բավականացնում, պայմանները չեն բավարարվում՝ բուհի մասնաճյուղի լիարժեք գործունեության համար»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով այն փաստին, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղն այլեւս ընդունելություն չի ունենալու՝ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Նրա խոսքով․ «Մարզի բնակիչների համար սա հաճելի լուր չէ, բայց նախարարությունն առաջնորդվում է բուհին ներկայացվող որակական պահանջներով։ Եթե տարեկան 10-20 դիմորդ է ընդունվում, կամ մեկ դասախոսը տասնյակ դասընթացներ է վարում՝ կադրերի բացակայության պատճառով, դա բուհ անվանելը ճիշտ չէ։ Սա դեռ չի նշանակում, որ բուհը փակվում է։ Հնարավորություն կա եւ այն բուհի տիրույթում է։ Եթե կհամալրվեն որակյալ մասնագետներով եւ կհամապատասխանեն պահանջներին, կարող են շարունակել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031