«1998թ․ Ռոբերտ Քոչարյանը չցանկացավ հանիրավի արտահերթ խորհրդարանական նիստ անել, եւ հետագայում ՍԴ-ն ցավոք դա ձեւակերպեց այնպես, որ իրենք նախագահի գործունեությունն են գնահատում, ոչ թե անգործությունը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով սահմանադրության պահպանման գործում նախագահի լիազորությունների կարեւորությանը՝ ասաց ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանը։
«Տվյալ դեպքում ինքը պարտավոր էր հրավիրել արտահերթ խորհրդարանական նիստ, բայց չարեց, եւ իր անգործությունն ավելի վտանգավոր էր, քան տվյալ դեպքում որեւէ գործողություն կատարելը։ Վերջերս էլի նման իրավիճակներ եղան, եւ նախագահը պարտավոր էր իր գործառույթների շրջանակում եւ սահմանադրության համաձայն գործել։ Նախագահը հետեւում է սահմանադրության պահպանմանը, պարտավոր է»,-հավելեց Վահագն Խաչատրյանը։
Ինչպես հայտնել էինք, ՔՊ-ի առաջադրած նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանն առաջին փուլով չընտրվեց ՀՀ նախագահ։ Քվեարկությանը մասնակցել էր միայն ՔՊ-ն։ Ընթանում է ընտրության երկրորդ փուլը
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































