Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր իշխանության օրոք մեր ժամանակ բանակցվածից կրկնակի ավելին է հայտնվել Ադրբեջանի օկուպացիայի տակ»․ Տիգրան Աբրահամյանի պատասխանը Ռուբինյանին

Մարտ 03,2022 16:27 Share

«Պարոն Ռուբինյան, երբ խոսում եք այն մասին, որ նախորդ նախագահների ժամանակ խոսվել է յոթ շրջանների փոխանցման կամ հանձնման մասին, շատ կարեւոր առանձնահատկություն կա։ Վստահ եմ, որ դուք դա գիտեք, բայց չեք խոսում»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ արձագանքելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցադրմանը, որ եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բանակցել են Արցախի յոթ շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու մասին, ստացվո՞ւմ է, որ նրանք էլ են հողատուներ։

«Դա այն է, թե ինչ ունեինք բանակցային գործընթացի փաթեթում 2000-ականներին․ ի՞նչ ենք ունեցել 2018թ․-ից հետո, երբ դուք էիք իշխանություն։ Երբ դուք բանակցային գործընթացը մեկնաբանում եք տարածքները հանձնելու՝ յոթ շրջանների տրամաբանության ներքո, իրականում մինչեւ 2018թ․-ը բանակցություններն ընթացել են ոչ թե տարածքները հանձնելու, այլ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, դրա միջազգային ճանաչման, Արցախի ապագայի որոշակիացման պայմաններում։ Ձեզ հիշեցնեմ, որ պատերազմից հետո մենք ոչ միայն կորցրել ենք Կազանի փաստաթղթում ամրագրված հինգ շրջանները, այլեւ Շուշին իր գյուղերով, Հադրութն ամբողջությամբ, նաեւ Մարտակերտից ութ գյուղեր, Ասկերանի ենթաշրջանի ութ գյուղեր, մի քանի գյուղ էլ Մարտունու շրջանից։ Ձեր իշխանության օրոք մեր ժամանակ բանակցվածից կրկնակի ավելին է հայտնվել Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Բացի այդ, հանձնված Սանասարն ու Կովսականը նոյեմբերի իննի փաստաթղթով հանձնման ենթակա չէին»,-շեշտեց Տիգրան Աբրահամյանը։

Նա նաեւ հիշեցրեց, որ անցած տարի ադրբեջանական զորքերը շվշվացնելով մտան Սյունիք, Վայոց ձոր եւ Գեղարքունիք․ «Սուր ճոճելով իրականությունը չի փոխվելու։ Պատմությունը մնում է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031