Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ. Ուկրաինայում գրանցվել է 1207 քաղաքացիական անձանց զոհ. «Ամերիկայի ձայն»

Մարտ 07,2022 23:45

«Ամերիկայի ձայն». ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը նշում է, որ խաղաղ բնակչության շրջանում զոհերի հիմնական պատճառն է մեծ շառավղով պայթուցիկ զինատեսակների օգտագործումն է

Երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR) հրապարակել է Ուկրաինայի խաղաղ բնակչության շրջանում Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի զոհերի վերաբերյալ տվյալները։

ՄԱԿ-ն ընդգծում է, որ Ուկրաինայի խաղաղ բնակչության մահվան և վնասվածքների հիմնական պատճառը «պայթուցիկ զենքի հարվածներն են՝ ոչնչացման մեծ շառավղով, ներառյալ ծանր հրետանու և բազմաթիվ հրթիռային համակարգերի օգտագործմամբ հրթիռակոծությունները, ինչպես նաև հրթիռային ու օդային հարվածները»:

Այսպես, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) տվյալների համաձայն՝ «2022 թվականի փետրվարի 24-ի առավոտյան ժամը 4-ից սկսած, երբ սկսվեց Ռուսաստանի Դաշնության ռազմական հարձակումն Ուկրաինայի վրա, մինչև 2022 թվականի մարտի 6-ի կեսգիշերը տեղական ժամանակով), Ուկրաինայում, ըստ կառույցի տվյալների, գրանցվել է 1207 քաղաքացիական անձանց զոհ, այդ թվում՝ 406 սպանված և 801 վիրավոր, ներառյալ 27 զոհված և 42 վիրավոր երեխաներ»։

Փաստաթղթում նշված են Ուկրաինայի տարբեր շրջաններում զոհերի թիվը։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR) մասնավորապես նշում է, որ «Ուկրաինայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի իրական թիվը շատ ավելի մեծ է, հատկապես Ուկրաինայի կառավարության կողմից վերահսկվող տարածքում, և հատկապես վերջին օրերին, ինչպես նաև այն վայրերում, որտեղ ընթանում են թեժ մարտեր, տեղեկություններն ուշանում են, և շատ տեղեկություններ պահանջում են հաստատում»։

Ըստ OHCHR-ի՝ դա վերաբերում է, մասնավորապես, Դոնեցկի մարզի Վոլնովախա քաղաքին, որտեղ «ենթադրաբար վիրավորվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ»։ OHCHR-ի զեկույցում նշվում է, որ «այս թվերը պահանջում են լրացուցիչ հաստատում և ներառված չեն վերը նշված վիճակագրության մեջ»:

OHCHR-ը նաև նշում է, որ ի գիտություն է ընդունել Ուկրաինայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը, ըստ որի՝ «2022 թվականի մարտի 6-ի ժամը 12.00-ի դրությամբ (տեղական ժամանակով) զոհվել է 38, վիրավորվել՝ 71 երեխա։ Նշվում է նաև, որ «Խարկովի մարզում Ազգային ոստիկանության հաղորդման համաձայն, 2022 թվականի մարտի 7-ի ժամը 9:00-ի դրությամբ (տեղական ժամանակով) սպանվածների ընդհանուր թիվը կազմել է 133 մարդ (128 մեծահասակ և 5 երեխա), իսկ վիրավորների ընդհանուր թիվը կազմում է 319 մարդ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031