Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր շուկա համայնքը, ի հեճուկս թշնամու կողմից իրականացվող սադրանքների, շարունակում է ապրել. «Արցախպրես»

Մարտ 14,2022 22:11

Այսօր՝ մարտի 14-ին, «Արցախպրես»-ի թղթակիցը այցելել է Կարմիր շուկա համայնք և տեղում ծանոթացել գյուղի առօրյային ու խնդիրներին:

Համայնքի ղեկավար Նարեկ Աթայանի խոսքով՝ հարևան Թաղավարդ համայնքի տարածքում տեղակայված ադրեջանական դիրքերից արձակվող կրակոցները լսելի են նաև իրենց գյուղում, սակայն այդ ամենը չի խանգարում, որպեսզի գյուղի առօրյան ընթանա բնականոն հունով:

Բնութագրությունը հասանալի չէ«Հիմնական կրակոցները եղել են մարտի 11-ին և 12-ին՝ գիշերային ժամերին: Ձայնը լսելի է եղել նաև մեզ մոտ, սակայն, բարեբախտաբար, վնասներ չեն եղել: Միացվող ձայնագրությունների միջոցով էլ փորձում են վախ մտցնել  բնակչության շրջանում»,-ասել է Ն. Աթայանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ պահի դրությամբ ամենահրատապ խնդիրը բնակչության անվտանգության հարցն է:

«Վերջին շրջանում ադրբեջանական դիրքերից կրակ են բացել համայնքի վարչական տարածքի և ճանապարհի ուղղությամբ: Ինչպես նաև հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթեր`  բնակելի տների ուղղությամբ, որտեղ ապրում են երեխաներ: Այս ամենը տեսնելով՝ հրատապ այլ խնդիր, քան բնակչության անվտանգության ապահովումն է, բացարձակ չկա»,-ընդգծել է մեր զրուցակիցը:

Նա վստահեցրել է, որ գյուղի բնակիչները շարունակում են ապրել՝ ամուր կառչելով իրենց հողին, զբաղվում են անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, և հարատև խաղաղության են սպասում:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031