Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Կանադայի վարչապետները կարևորել են ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության շրջանակում ԼՂ-ի հիմնախնդրի համապարփակ կարգավորումը

Մարտ 14,2022 22:22

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կանադական կողմին՝ մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ու այդ ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին աջակցելու պատրաստակամության համար։ Վարչապետը կարևորել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի վերջերս կատարած այցը Հայաստան և հույս հայտնել, որ տեղի ունեցած հանդիպումներն ու քննարկումները կնպաստեն երկու երկրների կառավարությունների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն առաջիկայում ևս հաստատակամորեն շարժվելու է ժողովրդավարական ինստիտուտների զարգացման օրակարգն առաջ մղելու ուղղությամբ:

Ջասթին Թրյուդոն հայտնել է Կանադայի կառավարության պատրաստակամությունը՝ հետագայում ևս նպաստելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ու տարբեր ոլորտներում երկկողմ կապերի  խորացմանը:

Հայաստանի և Կանադայի վարչապետները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճը և տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման առումով կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հնարավորությունների, ինչպես նաև հայ-թուրքական երկխոսության շուրջ:

Անդրադարձ է կատարվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031