Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները կրակել են ռուս խաղաղապահների տեղակայման վայրի ուղղությամբ. Կարմիր շուկայի համայնքապետ. «Ապառաժ»

Մարտ 14,2022 23:15

«Ապառաժ». «Հրադադարի խախտման դեպքերը եղել են հինգշաբթի, ուրբաթ օրերին Թաղավարդի ուղղությամբ, բայց լսվել է նաև Կարմիր շուկայում: Հիմնականում կրակել են հրաձգային զինատեսակներից: Հետագայում պարզվել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրի ուղղությամբ են եղել կրակոցները, շենքի տանիքին է կպել: Վերջին օրերին ձայնագրություն են տարածում, որ ժողովրդի մեջ վախ տարածեն»,- մարտի 14-ին լրագրողների հետ զրույցում նշել է ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը:

Նրա խոսքով՝ ամենամտահոգող հարցը անվտանգության ապահովումն է, հատկապես բնակելի տների վրա թիրախավորումները բացառելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031